գլխավոր Իրադարձային Լևոն Շիրինյանը Արարատի մարզում բոլորին կոչ արեց բազմանալ ու շատ երեխաներ ունենալ

Լևոն Շիրինյանը Արարատի մարզում բոլորին կոչ արեց բազմանալ ու շատ երեխաներ ունենալ

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը Արարատի մարզում համակիրների հետ հանդպմանը բոլորին կոչ արեց բազմանալ ու չլացել, որ փող չկա։ Շիրինյանը մեջբերեց իր և Տափերական գյուղի բնակիչներից մեկի հետ ունեցած խոսակցությունը։

«45 տարեկան մի տղամարդ ինձ մոտեցել ու ասում է՝ ո՞նց կլինի, զինվոր չունենք։ Ասում եմ՝ այ տղա, արևի տակ թափառելու փոխարեն, գնա, երեխա ունեցի, ինձնից ի՞նչ ես ուզում։ Այնպես որ, բազմացեք, երեխա ունեցեք, երեխա չկան ո՞րն է։ Մնացածը էլ չլացեք՝ փող չկա, էս չկա։ Հայ ժողովուրդը վաղուց գիտի հարցի լուծումը»,- Տափերականում քարոզարշավի ժամանակ պատմեց Շիրինյանը՝ հավելելով, որ ամեն երեխա իր բախտով է ապրում, ուստի խնդիրը մեր մեջ է։

Այնուհետն Լևոն Շիրինյանը հիշեց Արտաշես արքային, նշեց, որ սիմվոլ պետք է ընդունենք և առաջարկ հնչեցրեց։

«Բերեք աշնանը Տափերական գյուղում հիմնենք հայոց փառահեղ անցյալի վերադարձի փառահեղ տոնակատարություն։ Վստահ եմ՝ դերասանները կգան Արտաշեսի շքեղությամբ և վստահ եմ՝ բազմաթիվ հայուհիներ կցանկանան, որ էդ թագավորը, որպես Սաթենիկ, հենց իրենց առևանգի»։