գլխավոր Աշխարհ Հոնկոնգում Nike-ի 20 000 զույգ օգտագործված և վերամշակված մարզակոշիկից բասկետբոլի խաղադաշտ է...

Հոնկոնգում Nike-ի 20 000 զույգ օգտագործված և վերամշակված մարզակոշիկից բասկետբոլի խաղադաշտ է ստեղծվել

Հոնկոնգի Shek Lei Grind Court բասկետբոլի խաղադաշտը, որը գտնվում է Քվայ Չունգ բնակելի թաղամասի մոտ, գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունն այն բանից հետո, երբ Nike սպորտային հագուստների, կոշիկների և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերությունն այն դարձրել է իր նոր՝ «ավելի շատ կատարողականություն, ավելի քիչ թափոն» կոնցեպտի «կենտրոնակայանը», գրում է Luxury Launches-ը:

Նշվում է՝ խաղադաշտը կառուցվել է 20 000 զույգ օգտագործված, այնուհետև վերանշակված մարզակոշիկից, որոնք տարբերի տարիների ընթացքում արտադրել է ընկերությունը: Բարձրությունից նայելիս երևում է, թե ինչպես է կոշիկներից կազմված խաղադաշտը նմանվում անիմացիոն կերպարների:

Նախագծի նպատակն է նման ձևով նվազեցնել թափոնների քանակը:

Հիշեցնենք՝ բավականին երկար ժամանակ է, ինչ Nike-ը հանդես է գալիս նմանատիպ նախաձեռնություններով: