գլխավոր Գլխավոր Միսս Բում Բում-ը հրաժարվում է կրել Բարսելոնայի մարզաշապիկը․ ֆոտոշարք

Միսս Բում Բում-ը հրաժարվում է կրել Բարսելոնայի մարզաշապիկը․ ֆոտոշարք

Բրազիլացի մոդել և «Միսս Բում Բում» գեղեցկության մրցույթի կրկնակի տիտղոսակիր Սյուզի Կորտեսը, ով Լիոնել Մեսսիի ամենահայտնի երկրպագուներից մեկն է, հայտարարել է, որ այլևս չի կրելու «Բարսելոնայի» մարզաշապիկը, քանի դեռ Խոսեպ Բարտոմեուն կատալոնական ակումբի նախագահն է:
«Ես հարգում եմ Մեսսիի որոշումը մնալ թիմում, բայց քանի դեռ Բարտոմեուն նախագահ է, ես չեմ կրելու «Բարսելոնայի» մարզաշապիկը: Ես «կուլե» եմ («Բարսելոնայի» երկրպագուների մականունը), բայց ակումբը հանցագործություն է կատարում՝ գործնականում ստրկացնելով Մեսսիին։

Բարտոմեու, հեռացիր: Շուտով ես գնալու եմ Բարսելոնա՝ բողոքելու այն չար մարդու դեմ, ով այժմ «Բարսելոնայի» նախագահն է»,- գրել է Կորտեսը instagram-ում:

Հիշեցնենք, որ Կատալոնական ակումբը մերժել էր արգենտինացի ֆուտբոլիստի հեռանալու խնդրանքը՝ մեջբերելով այն փաստը, որ պայմանագրում նշված կետը, որը նրան թույլ է տալիս ժամանակից շուտ խզել պայմանագիրը, այլևս ուժի մեջ է: Լա Լիգան հրապարակայնորեն պաշտպանել է «Բարսելոնայի» դիրքորոշումը՝ շեշտելով, որ Մեսսին ստիպված կլինի ակումբին վճարել 700 միլիոն եվրո փոխհատուցում, եթե ցանկանանում է շուտ հեռանալ:

Արդյունքում, Մեսսին որոշում կայացրեց մնալ կատալոնական ակումբում մինչև իր պայմանագրի ավարտը։

Pic Shows: Suzy Cortez in stunning picture to celebrate Messi’s birthday; BRAZIL: Former Miss BumBum and Playboy model Suzy Cortez has sent Barcelona star Lionel Messi a cheeky social media message for his 32nd birthday.