գլխավոր COVID-19 Թրամփը լրագրողին խնդրել է հանել դիմակը, սակայն վերջինս հրաժարվել է (տեսանյութ)

Թրամփը լրագրողին խնդրել է հանել դիմակը, սակայն վերջինս հրաժարվել է (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողին խնդրել է հանել դիմակը, որպեսզի կարողանա լսել նրա հարցը, սակայն լրագրողը հրաժարվել է՝ առաջարկելով դիմակը հանելու փոխարեն ավելի բարձր խոսել, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ Reuters-ի լրագրող Ջեֆ Մեյսոնը հարց է ուղղել Սպիտակ տան ղեկավարին, սակայն Թրամփն ընդհատել է նրան՝ ասելով, որ «վերջինիս դիմակը խանգարում է լսել հարցը»՝ առաջարկելով հանել այն։

«Խնդրում եմ, հանե՛ք դա, պարզապես հանեք։ Տեսեք թե ինձնից քանի ոտնաչափ հեռավորության վրա եք գտնվում»,- ասել է Թրամփը, ինչին ի պատասխան Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախկին նախագահ Մեյսոնը քաղաքավարի կերպով մերժել է Թրամփն։

«Ես ավելի բարձր կխոսեմ»,- ասել է նա։

«Դե, եթե հրաժարվում եք հանել, ձեր հարցը լսելի չէ։ Այնպես որ, եթե հանեիք, շատ ավելի հեշտ կլիներ»,- ասել է Թրամփը, ինչին ի պատասխան լրագրողը պնդել է, որ ավելի բարձր կխոսի։

Ինչպես նշում է աղբյուրը, մամուլի ասուլիսի ժամանակ շատերը հետևել են Թրամփի խորհրդին և հանել են իրենց դիմակները։