գլխավոր Իրադարձային Խորհրդակցություններ Մինսկում. մասնակցել է նաև Հայաստանը

Խորհրդակցություններ Մինսկում. մասնակցել է նաև Հայաստանը

Այսօր Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել «Սպառազինությունների վերահսկման հարցեր» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Հաղորդագրության համաձայն` խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկային զինաթափման խնդրի, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում համագործակցելու, կենսաբանական անվտանգության, ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ:

Խորհրդակցությունները թույլ են տվել նախանշել համապատասխան ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խորացման ուղիները: