գլխավոր Իրադարձային «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների վրա. ԼՀԿ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա: Այս մասին ահազանգում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային.

ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։

Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում։

Հարգանքով`

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն»,- ասված է Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ