գլխավոր Միջազգային Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ «բաց ցամաքի» մասին հուշագրի կիրառումը

Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ «բաց ցամաքի» մասին հուշագրի կիրառումը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «բաց ցամաքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կիրառումը դադարեցնելու մասին կարգադրություն է ստորագրել: Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդունել Ռուսաստանի արտգործնախարարության առաջարկը, որը համաձայնեցված է շահագրգիռ դաշնային գործադիր իշխանությունների հետ, դադարեցնել «բաց ցամաքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կիրառումը Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև, որը ստորագրվել է Վաշինգտոն քաղաքում 1992 թվականի հունիսի 17-ին»,-ասված է փաստաթղթում:

«Ռուսաստանի արտգործնախարարությունը որոշման մասին կտեղեկացնի ամերիկյան կողմին»,-ասվում է կարգադրության մեջ:

Ապրիլի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ասել էր, որ Մոսկվան, ի թիվս այլ պատասխան միջոցների, կչեղարկի այս հուշագիրը: