գլխավոր Իրադարձային Ողբերգական վթար Շիրակի մարզում. վարորդը մահացել է, ուղևորները ծայրահեղ ծանր վիճակում են

Ողբերգական վթար Շիրակի մարզում. վարորդը մահացել է, ուղևորները ծայրահեղ ծանր վիճակում են

Շիրակի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:50-ի սահմանում։ Նշվում է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Վթարի հետևանքով վարորդը մահացել է, իսկ երկու ուղևորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: