գլխավոր Իրադարձային Ոստիկանությունն այցելել է Սյունիքի Արծվանիկ համայնք և մարդկանց ասել՝ եթե «Հայաստան» դաշինքը...

Ոստիկանությունն այցելել է Սյունիքի Արծվանիկ համայնք և մարդկանց ասել՝ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից. Վահե Հակոբյան

Ես արդեն մի քանի ահազանգ եմ ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

«Ոստիկանության աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզի Արծվանիկ համայնք: Մտնելով բոլոր տները՝ փորձել են բացատրել, որ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նշեց՝ Սյունիքի մարզպետը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

«Ես ստացել եմ նաև երկրորդ ահազանգը, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը սպառնում է դպրոցի տնօրեններին, մասնավորապես Ծավ համայնքի դպրոցի տնօրենին է սպառնացել, որ եթե չքվեարկեն հունիսի 20-ին այնպես, ինչպես իրենք են ուզում, կլինեն լուրջ հետևանքներ և՛ տնօրենի, և՛ ուսուցիչների համար»,- նշեց նա: