գլխավոր Իրադարձային Կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ փուլը. ԿԳՄՍՆ–ն հայտնել է ժամկետը

Կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ փուլը. ԿԳՄՍՆ–ն հայտնել է ժամկետը

ունիսի 11-ին՝ ժամը 9։00-ին, hayt.emis.am կայքում կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացը պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը Facebook–ի էջում։

Նշենք, որ սա հայտագրման երկրորդ փուլն է, իսկ առաջին փուլը մեկնարկել է հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:

Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25 000 երեխա կհաճախի առաջին դասարան:

Մինչ այս պահն արդեն հայտագրվել է 9400 առաջին դասարանցի, որ տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր/եղբայր ունի կամ ծնողներից մեկն այդ դպրոցի աշխատակից է: