գլխավոր Իրադարձային Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ  էդգար Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի:  Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: