գլխավոր Շոուբիզնես Քանյե Ուեսթին և Իրինա Շեյքին միասին են նկատել Պրովանսում

Քանյե Ուեսթին և Իրինա Շեյքին միասին են նկատել Պրովանսում

Մայիսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը հանդիպում են: Այն ժամանակ ռեփերի ու մոդելի երկրպագուներն այդքան էլ լուրջ չվերաբերվեցին այդ լուրին, սակայն երեկ տեղեկությունը կարծես թե հաստատվել է:

Ուեսթին ու Շեյքին ֆրանսիական Պրովանսում են նկատել, որտեղ նրանք նշել են ռեփերի 44-ամյակը: Ականատեսի վկայությամբ՝ նրանք լավ ժամանակ են անցկացրել միասին, զբոսնել, ուրախացել ու լուսանկարվել:

Մի քանի ժամ անց զույգն արդեն Նյու Ջերսիի օդանավակայանում է եղել, ուր ժամանել է Ուեսթի անձնական ինքնաթիռով: