գլխավոր Գլխավոր Ինչի՞ եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են, չեն...

Ինչի՞ եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են, չեն հեռանալու․ Լևոն Տեր–Պետրոսյան (տեսանյութ)

Մենք դանդաղեցինք, ոչինչ չարեցինք, «Լավրովի պլանը» 2018 թվականին կար, Սերժը պետք է ստորարգեր և մի կողմ քաշվեր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Այդ ժամանակ Ալիևի դիմադրությունն էլ վերջացել էր, աշխարհի համբերությունն էլ ավարտվել էր և Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան մեծ ճնշում էին գործադրում Ալևի վրա»,–ասաց նա և նշեց, որ չարեց այն, ինչ–որ պետք էր։

Խոսելով տեղակայված ռուսական զորաերի մասին՝ նա նշեց, որ 95 տոկոսի սխալ պատկերացում կա, որ հինգ տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու են Ղարաբաղից։  Նա նշեց, որ այդպիսի բան չկա և կարդաց հոդվածի այդ հատվածը, ըստ որի մի քանի անգամ կարող են այն երկարաձգել։

«Ինչի եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են, չեն հեռանալու, բա ինչո՞ւ են եկել, այդպես թեթև թողնում, թևերը թափ տալիս, գնո՞ւմ են»,–ասաց նա։

Աղբյուր` Tert.am