գլխավոր Գլխավոր Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել և չի հասկանում Արցախի հարցը․ Լևոն...

Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել և չի հասկանում Արցախի հարցը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում էր մի քանի մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, այդ ժամանակվա արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան»,– ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե իր հետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է անցել, սակայն չի տիրապետում Ղարաբաղի խնդրին։

«Կողքը լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում, ամեն մարդ իր գործն ուներ, ականջի ծայրով գիտեին ինչ–որ բաներ։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել այդ Ղարաբաղի հարցը, հիմա էլ հինգ հոգի կա, որ գիտեն։ Իմանալու համար ես պետք է իմանամ Պուտինի, Ամերիկայի մտադրությունները, ես հիմա մասնավոր անձ եմ, ինձ ոչ մեկ չի ասում, ասում են Նիկոլ Փաշինյանին, այդ մարդն էլ չի հասկանում»,–ասաց նա։

ՀՀ առաջին նախագահը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ Հայաստանի մղած պայքարին և նշեց, որ դա պատերազմ էր առանց ֆրոնտի՝ ո՛չ ճակատ կար, ո՛չ թիկունք։ «Այդ ժամանակ ես գնահատել եմ ոչ թե Նիկոլի, այլ (Արսեն – խմբ․) Թորոսյանի և (Տիգրան – խմբ․) Ավինյանի աշխատանքը և չեմ զղջում, այդ մարդկանց պետք էր խրախուսել, քանի որ ամեն կողմից հարվածում էին։ Ինչքան ուզում եք՝ հարվածեք, այդ գործն անողներն իրենք են, ուրիշ անող չկա, ես, այո՛, իրենց մի քիչ ֆորա տվեցի, քաջալերեցի»։