գլխավոր Գլխավոր Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն...

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր-Պետրոսյան

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս։

Առաջին նախագահը նշեց, որ իրեն միշտ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թե Նիկոլ Փաշինյանի օրոք մտահոգել է Ղարաբաղի հարցը։

 «Ես նրան ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսելն այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը դու ստացել ես Սերժ Սարգսյանից։ Հարց է տալիս՝ ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին՝ պահանջում երկու օրվա ընթացքում  ներկայացնել Ղարաբաղի կարգավորման կարգավիճակը՝ ապրիլի 18–ի դրությամբ, այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ասել եմ՝ դրանից հետո ավելի լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, արդեն կլինի քո խայտառակությունը»,–ասաց նա և նշեց, որ դա ասել է իր փորձից ելնելով, և այդ բանը արել է դեռ 2008 թվականից։

«Նույն բանը Նիկոլին եմ ասում, հիմա դու պետք է ֆիքսես՝ ինչ ժառանգություն ես ստացել և վերջ, ուրիշ խոսակցություն չի եղել, բայց այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից»,–ասաց նա։

Աղբյուր` Tert.am