գլխավոր Իրադարձային Սոչիում հայ կարգադրիչների սպանության համար կասկածվողը զղջացել է արածի համար. դատարանը նրան...

Սոչիում հայ կարգադրիչների սպանության համար կասկածվողը զղջացել է արածի համար. դատարանը նրան 2 ամսով կալանավորել է

Սոչիում հրաձգության հետևանքով երկու դատական կարգադրիչի սպանության առնչությամբ հարուցված քրեական գործով կասկածվող Վարդան Քոչյանը զղջացել է արածի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` մանրամասնելով, որ Սոչիի կենտրոնական շրջանային դատարանում հինգշաբթի տեղի է ունենում նիստ` քննության ընթացքում կասկածյալի պատիժն ընտրելու վերաբերյալ։

Հարցաքննության ընթացքում տղամարդն իրեն վերագրվող հանցանքի մեղքն ընդունել է ամբողջ ծավալով։

«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների՝ զղջում է արդյոք արածի համար հարցին։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ դատարանը երկու ամսով կալանավորել է կասկածյալին:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Սոչիում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 դատական կարգադրիչ է սպանվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհված դատական կարգադրիչները 35-ամյա Ալբերտ Աղոզյանն ու 36-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն են:

Ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական կարգադրիչների վրա կրակ է բացել 61-ամյա «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Վարդան Քոչյանը:

Նա ատրճանակով կրակել է դատական կարգադրիչների վրա: Ըստ BAZA թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ դեպքի վայրում 3 կարգադրիչ է եղել, նրանցից 1-ին հաջողվել է փախչել: