գլխավոր Գլխավոր «Մենք ենք նրանց ընտրել, թող բարի լինեն օգնեն մեզ». ՌԴ մեկնել ցանկացողները...

«Մենք ենք նրանց ընտրել, թող բարի լինեն օգնեն մեզ». ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

tert.am-ը գրում է․

13։14

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ խնդրի հետ կապված պարբերաբար նամակներ և դիմումներ են ստացել, և այս պայքարի պահանջն ավելի կազմակերպված բնույթ է ստացել:

«Խնդիրներին մենք էլ ենք ծանոթացել: Գիտեք, որ խորհրդարանում քննարկվում է արտակարգ ռեժիմի փոփոխությունները, և այս խնդրին էլ անդրադարձ եղավ: Հիմա ընդմիջում է, բայց ես խոստանում եմ, որ այսօր ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչներին ձեր խնդրի մասին կրկին կբարձրաձայնեմ, որովհետև այս ընթացքում որևէ հստակ պատասխան չի եղել»,- ասաց նա:
Էնֆիաջյանի խոսքով՝ պետք է խնդրին մի քանի կողմով նայել, որպեսզի պարզ լինի, թե ինչ զարգացումներ են սպասվում:


Ակցիայի մասնակիցները պահանջ բարձրացրին, որ պետք է շատ շտապ արտակարգ դրությունից հետո չարթերային թռիչք կազմակերպվի, և բոլորը գնան:


Նրանք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին տեսնելու պահանջ ներկայացրին: Էնֆիաջյանը շեշտեց, որ խնդիրը մեծ է, և այն կարող են լուծել բանակցության արդյունքում, քանի որ ակցիայի մասնակիցների համար խնդիրը լուրջ է:


Նա նշեց, որ Կառավարության փոխարեն պատասխանել չի կարող, բայց ինքն ամեն ինչ անելու է խնդիրը բարձրաձայնելու համար:

11։12

Մենք ենք նրանց ընտրել, իրենք էլ թող բարի լինեն օգնեն մեզ, կամ առաջնահերթություն տան մեր դիմումին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներիակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները հիմա ԱԺ-ի դիմաց են: Նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսը մի շաբաթ առաջ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը, իսկ երեկ հանդիպել էին Արտաքին գործերի նախարարի հետ, սակայն նրանց խոսքով՝ կրկին իրենց պահանջը չի բավարարվել:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ այս ընթացքում թոշակ է ստացել, սակայն այն բավարար չի եղել ծախսերին, իսկ աշխատանք չկա, որի համար ցանկանում են ՌԴ մեկնել: «Պահանջում ենք, որ մեր հարցը լուծեն, պարետն ու արտգործնախարարը պետք է խնդիրը կարգավորեն»:

Նա ասաց, որ կարանտինի ընթացքում որևէ աջակցություն չեն ստացել:

Դիտարկմանը, թե վարչապետը հորդորել է գալ և հայրենիքում ապրել, սակայն քաղաքացին պատասխանեց, որ այս պայմաններում հնարավոր չէ, որևէ բավարարող պայման չկա:

Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ հիմա ակնկալում են, որ պատգամավորների հետ հանդիպեն և պատրաստվում են մնալ մինչև օրվա վերջ, որ հանդիպեն պաշտոնյաներին:

Քաղաքացիների հետ հանդիպման եկան ԼՀԿ կուսակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Նա ներկայացրեց, թե խնդիրն ինչից է սկսվել, որի համար նրանք առաջարկներ են ներկայացրել, և կարևորն այն է, որ սահմանափակումները դուրս գան: Նրա խոսքով՝ հինգ ամիս է` պայքարում են ստեղծված խնդիրների դեմ:

«Կարծում եմ՝ նորկայումս սահմանվող ռեժիմը չպետք է լինի ամբողջ երկրով մեկ կարանտինի ռեժիմ, և սահմանափակումները պետք է համապատասխանեն Սահմանադրության դրույթներին»,-ասաց նա և հույս հայտնեց, որ պահանջները կբավարարվեն: