գլխավոր Հասարակություն ՆԱՏՕ-ն պլանային հանդիպում կանցկացնի Ալեքսեյ Նավալնու գործով

ՆԱՏՕ-ն պլանային հանդիպում կանցկացնի Ալեքսեյ Նավալնու գործով

news.am-ը գրում է․ Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի չնախատեսված հանդիպումը` նվիրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը: Ակնկալվում է, որ այս հանդիպումից հետո Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում նա Ռուսաստանի իշխանություններին կոչ կանի կատարել հետաքննություն անցկացնել այդ հանցագործության վերաբերյալ, փոխանցում է DW-ն:

«Միեւնույն ժամանակ, հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի որոշ հեռահար միջոցառումների մասին (կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ), ներկայումս փոքր է, եւ` հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ թունավորման հավանական մեղավորներից եւ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել», – նշում է dpa լրատվական գործակալությունը:

Օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնին իրեն վատ էր զգացել ինքնաթիռում: Օդաչուներն արտակարգ վայրէջք էին կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր: Օգոստոսի 22-ին, իր հարազատների պնդմամբ եւ գերմանական իշխանությունների համաձայնությամբ, Նավալնին տեղափոխվել էր Բեռլինի «Շարիտե» կլինիկա` բուժման նպատակով: Նավալնին արդեն 16 օր բժշկական կոմայի մեջ է:

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, իսկ ավելի ուշ նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն արեցին այն մասին, որ ռուս քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ նյութով: