գլխավոր Հասարակություն Թրամփի կատարած գրառումները համարվել են սոցիալական մեդիայի պահանջների խախտում

Թրամփի կատարած գրառումները համարվել են սոցիալական մեդիայի պահանջների խախտում

news.am-ը գրում է․ Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու գրառումները նշվել են որպես սոցիալական ցանցի պահանջների խախտում: Այս մասին հայտնում է սոցիալական ցանցի անվտանգության ծառայությունը Twitter-ի իր էջին:

«Այս ճյուղի երկու թվիթում մենք ծանուցում ենք հրապարակել հանրային շահի մասին` քաղաքացիական համախմբվածության քաղաքականության խախտման համար, մասնավորապես` մարդկանց պոտենցիալ կերպով երկու անգամ քվեարկելու խրախուսման համար»,- նշվում է հաղոդագրության մեջ:

Իր գրառումներով Թրամփը պատմել է իր ընտրողներին, ովքեր պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին քվեարկել փոստով, որպեսզի նրանք առաջիկայում ուղարկեն իրենց քվեաթերթիկները: Այնուհետեւ, ըստ նախագահի, նրանք պետք է գնան ընտրատեղամաս եւ ստուգեն` արդյո՞ք նրանց ձայնը գրանցվել է: Նա պարզաբանել է, որ եթե դա տեղի չի ունեցել, ապա անհրաժեշտ է տեղում ձայնը տալ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ընդ որում, նախագահի գրառումները չեն արգելափակվել, սակայն դրանց հնարավոր չէ պատասխանել Twitter-ում, լայքել կամ ռեպոստ անել: