գլխավոր Սպորտ Մեսսիի հայրը չի կողմնորոշվում

Մեսսիի հայրը չի կողմնորոշվում

MADRID, SPAIN - MARCH 1: Lionel Messi of FC Barcelona disappointed during the La Liga Santander match between Real Madrid v FC Barcelona at the Santiago Bernabeu on March 1, 2020 in Madrid Spain (Photo by David S. Bustamante/Soccrates/Getty Images)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին ասել է, որ արգենտինացին կարող է մնալ կատալոնական ակումբում:
Ավելի վաղ Խորխե Մեսսին հանդիպել էր «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ՝ քննարկելու Լիոնելի ապագան: Լրատվամիջոցները պնդում էին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ. կատալոնական ակումբը մտադիր չէ կրճատել փոխհատուցման գումարի չափը, որը կազմում է 700 միլիոն եվրո: Նշենք, որ 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:
«Հավանակա՞ն է, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում»: Այո։ Ինչպե՞ս անցավ Բարտոմեուի հետ հանդիպումը: Շատ լավ», – մեջբերում է «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակրի հորը Deportes Cuatro-ն: