գլխավոր Սպորտ Ովքե՞ր են ամենահարուստ 5 մարզիկները

Ովքե՞ր են ամենահարուստ 5 մարզիկները

5 մարզիկներ ընդգրկվել են Forbes ամսագրի վարկածով ամենաբարձր վարձատրվող հայտնիների լավագույն տասնյակում: Տղամարդկանցից կազմված ցուցակում տեղ են գտել երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, մարզիկներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Առաջին տեղում է հայտնվել ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը մեկ տարում վաստակել է 170 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (106.3 միլիոն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (105 միլիոն): Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չորրորդ տեղում է (104 միլիոն): Տասնյակում տեղ են գտել նաև ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (95,5 միլիոն) և ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (88,2 միլիոն):