գլխավոր Միջազգային Թուրքիան Ուկրաինային առաջարկում է գնել սեփական արտադրության ինքնագնաց զենիթային համակարգերը (տեսանյութ, լուսանկարներ)

Թուրքիան Ուկրաինային առաջարկում է գնել սեփական արտադրության ինքնագնաց զենիթային համակարգերը (տեսանյութ, լուսանկարներ)

Թուրքական Aselsan ընկերությունը ցանկանում է Ուկրաինային առաջարկել իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը: Դա Korkut անվամբ ինքնագնաց զենիթային համակարգ է, որը մշակվել է ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխանությամբ, գրում է Defense Express-ը:

Ընկերությունն ընդգծում է, որ դրանց մշակումը փորձարկվել է և համապատասխանում է օպերատիվ և մարտավարական բոլոր պահանջներին:

Korkut-ը նախատեսված է շարժական ստորաբաժանումների, ինչպես նաև ստացիոնար ռազմաբազաների հակաօդային պաշտպանության համար:

Այն համալրված է 4 կիլոմետր հեռահարությամբ 35 մմ տրամաչափի կրկնակի թնդանոթով: Մեկ րոպեի ընթացքում կրակոցների արագությունը 1100 է: Անհրաժեշտության դեպքում համալիրը կարող է համալրվել Stinger կամ այլ համակարգով:

Korkut-ի ձեռքբերման հարցը պետք է քննարկվի հաջորդ շաբաթ Կիևում անցկացվելիք «Զենք և անվտանգություն» ցուցահանդեսում: