գլխավոր Հասարակություն Կորոնավիրուսի դեմ ռուս-չինական պատվաստանյութը կփորձարկվի 40 000 կամավորի վրա

Կորոնավիրուսի դեմ ռուս-չինական պատվաստանյութը կփորձարկվի 40 000 կամավորի վրա

Չինական CanSino Biologics և ռուսական «Պետրովաքս ֆարմ» ընկերությունները կորոնավիրուսի դեմ համատեղ պատրաստված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին են անցել․ այժմ թեստավորումն իրականացվում է Ռուսաստանի տարածքում, գրում է eadaily.com կայքը։ 

«Երկու ընկերությունները ՌԴ առողջապահության նախարարությունից ստացել են թույլտվություն, որի համապատասխան ստուգում են Ad5-nCoV պատվաստանյութի արդյունավետությունը»,- ասվում է CanSino Biologics ընկերության հայտարարությունում։ 

Ընկերության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում փորձարկումների երրորդ փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, իսկ մինչև ձմեռ կհրապարակվեն դրանց արդյունքները։ Պատվաստանյութը փորձարկվելու է 40 000 կամավորի վրա, որի կեսը ՌԴ քաղաքացի Է։ 

Նշում է, որ CanSino Biologics ընկերության ղեկավարությունը նաև Մեքսիկայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համագոծակցության հնարավորություններն է դիտարկում։ 

Չորեքշաբթի Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտարարել է, որ չինական դեղագործական ընկերությունները մշակել են կորոնավիրուսի դեմ 9 պատվաստանյութ, որոնք կլինիկական փորձարկումների փուլում են գտնվում և մոտ ժամանակներում հասանելի կլինեն բոլոր երկրների համար։ 

Ռուսաստանը նախորդ ամիս հայտարարել էր, որ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումը: