գլխավոր Սպորտ Լեոյի համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»

Լեոյի համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը Կատալոնիա ժամանելուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ:

«Լեոյի համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»»,- ասել է Խորխե Մեսին, որը նաև իր որդու գործակալն է:

Մեսիի հայրը Կատալոնիա է ժամանել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպման համար:

Ավելի վաղ նշվում էր, որ 33-ամյա Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: