գլխավոր Տնտեսություն Էրդողանը թուրք գեներալներին հրահանգել է հունական նավ խորտակել. Die Welt

Էրդողանը թուրք գեներալներին հրահանգել է հունական նավ խորտակել. Die Welt

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում էր ռազմական միջադեպ հրահրել Հունաստանի հետ` Արեւելյան Միջերկրածովում իր քաղաքական գոյատեւման համար, գրում է գերմանական Die Welt թերթը:

«Էրդողանի հաշվարկված պատերազմը» հոդվածը պնդում է, որ «եթե դա կախված լիներ Թուրքիայի նախագահից, նրա նավատորմը վաղուց կխորտակեր հունական նավը Միջերկրական ծովում»:

Մասնավորապես, թերթը, վկայակոչելով թուրքական ռազմական աղբյուրները, գրում է, որ Էրդողանը մի քանի օր առաջ թուրք գեներալներին հրահանգել է խորտակել հունական նավը եւ դա անել այնպես, որպեսզի այդ ընթացքում ոչ ոք չզոհվի: Երբ գեներալները հրաժարվել են, մեկ այլ պաշտոնյա առաջարկել է հունական կործանիչ խոցել, որպեսզի օդաչուն կարողանա փրկվել: Սակայն թուրք գեներալները կրկին հրաժարվեցին: