գլխավոր Հասարակություն Charlie Hebdo-ն կրկին Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարներ կհրապարակի, ինչի համար հարձակման էր...

Charlie Hebdo-ն կրկին Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարներ կհրապարակի, ինչի համար հարձակման էր ենթարկվել

Charlie Hebdo-ն իր նոր համարում, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 2-ին, կրկին հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որի համար ծաղրական շաբաթաթերթի խմբագրակազմը հարձակման էր ենթարկվել ահաբեկիչների կողմից: Համարը լույս կտեսնի նույն օրը, երբ Փարիզում կմեկնարկի Charlie Hebdo-ի դեմ ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը, որի հետեւանքով սպանել էր ինը լրագրող, հայտնում է RFI-ն:

Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի լրագրողները, որը լուսաբանում է իրադարձությունները ծաղրանկարների եւ կոմիքսների տեսքով, հատուկ համար է պատրաստել, որը նվիրված է 2015 թվականի հունվարի 7-ին, 8-ին եւ 9-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ: 
Թերթը վաճառքի կհանվի դատավարության մեկնարկի օրը` չորեքշաբթի, սեպտեմբերի 2-ին: Սակայն համարի առցանց տարբերակն արդեն հասանելի է պարբերականի կայքում: Առաջին էջին «Այս ամենը` սրա համար» արտահայությունն է («Tout ça pour ça») եւ մարգարեի ծաղրանկարը, որի հեղինակը նկարիչ Ժան Կաբյուն է` 2015 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհը: Թողարկումն ընդգրկում է նաեւ 12 հայտնի ծաղրանկար, որոնք ի սկզբանե լույս էին տեսել դանիական Jyllands-Posten թերթում 2005-ին, իսկ 2006-ին հայտնվել էին Charlie Hebdo-ի էջերին: Ըստ խմբագրական խորհրդի` այդ ծաղրանկարներն «այժմ պատկանում են Պատմությանը, իսկ Պատմությունը հնարավոր չէ նորից գրել»: