գլխավոր Հասարակություն Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջատար եռյակում

Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջատար եռյակում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը երրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահորուստ մարդկանց ցանկում՝ շրջանցելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, որի տվյալներով՝ գործարարի կարողությունը կազմում է 111.3 մլրդ դոլար, մինչ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 110.5 մլրդ դոլար:

Ինչպես նշում է գործակալությունը, Մասկի կարողության աճի հիմնական գործոնը Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ թանկացումն է: Տարեսկզբից ընկերության արժեթղթերը թանկացել են 475 տոկոսով՝ հիմնադրին հարստացնելով 76 մլրդ դոլարով:

Ներկա պահին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Մասկին նախորդում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 125 մլրդ դոլար կարողությամբ և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 200 մլրդ դոլարով: