գլխավոր Սպորտ Ռոջեր Ֆեդերերը լքել է Roland Garros-ի մրցաշարը՝ հրաժարվելով շարունակել պայքարը

Ռոջեր Ֆեդերերը լքել է Roland Garros-ի մրցաշարը՝ հրաժարվելով շարունակել պայքարը

Թենիսի Մեծ Սաղավարտերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը լքել է Roland Garros-ը:

Շվեյցարացին դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ ութնյակում տեղ զբաղեցնելու համար պետք է մրցեր Մատեո Բերետինիի հետ, սակայն որոշում է կայացրել լքել մրցաշարը՝ պատճառաբանելով.

«Թիմային քննարկումից հետո եկանք ընդհանուր հայտարարի առ այն, որ ես լքում եմ Roland Garros-ը: Ծնկի  վիրահատությունից ու մեկ տարվա վերականգնումից հետո կարևոր է «լսել» օրգանիզմիդ ու ճիշտ ուղով գնալ դեպի վերջնական վերականգնումը: Շատ ուրախ եմ, որ թիկունքում 3 հաղթանակ եմ թողել: Կորտ վերադառնալուց ավելի հաճելի զգացողություն չկա: Շուտով կհանդիպենք»,-գրել է շվեյցարացին:

Ֆեդերերն ակնարկել է, որ այս պահին ավելի մեծ ուշադրություն է դարձնում Wimbledon-ին:

Այսպիսով, քառորդ եզրափակչի առաջին ուղեգիրը վաղաժամ նվաճել է Բերետինին:

Աղբյուր`  ArmSport.am