գլխավոր Հասարակություն Մինչև տարեվերջ Apple-ը կներկայացնի iPhone-ի 4 նոր մոդել՝ 5G աջակցությամբ

Մինչև տարեվերջ Apple-ը կներկայացնի iPhone-ի 4 նոր մոդել՝ 5G աջակցությամբ

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2020 թվականին թողարկել 5G աջակցությամբ նոր սերնդի առնվազն 75 մլն iPhone, որոնց շնորհանդեսը պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Այս մասին են վկայում մատակարարներին ուղղված դիմումները, որոնք զբաղվում են սմարթֆոնների համար բաղադրիչների արտադրությամբ, գրում է Bloomberg-ը։

Աղբյուրի տվյալներով՝ 2020 թվականին կցուցադրվի iPhone-ի 4 նոր մոդել՝ 5G աջակցությամբ, նոր դիզայնով, էկրանների տարբեր լուծաչափերով: Apple-ում ակնկալում են, որ չնայած կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամին՝ պահանջարկը չի զիջի նախորդ տարվան։

Պորտալը, որը հղում է անում սեփական աղբյուրներին, նշում է, որ 2018 և 2019 թվականներին Apple-ը պլանավորում էր թողարկել մինչև 75 միլիոն նոր սարք, իսկ 2020 թվականին այդ ծավալը հասել է 75-80 միլիոնի: Այդ պատճառով նրա առանցքային գործընկեր Hon Hai Precision Industry Co.-ն, որը հայտնի է Foxconn անունով, WeChat-ում վերջերս տեղադրել է աշխատանքի ընդունման հայտարարություններ՝ նշելով, որ աշխատակիցներ են հարկավոր iPhone-ի արտադրության ծավալները մեծացնելու համար։

iPhone-ից բացի, 2020 թվականին Apple-ը կներկայացնի Apple Watch ժամացույցների երկու նոր տարբերակ, iPad Air նոր պլանշետ՝ iPad Pro-ի նման էկրանով, ինչպես նաև անլար ականջակալներ, որոնք առաջին անգամ կթողարկվեն Apple ապրանքանիշի ներքո՝ Beats ապրանքանիշից դուրս: