
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ երկրում այլընտրանքային ուժերի իշխանության գալու դեպքում հանրապետությունում սպանդ կսկսվի, և Ուկրաինայում տեղի ունեցածը դրա համեմատ «ծաղիկներ կթվան»: Այս մասին գրում է sputnik.by կայքը:
«Ես չեմ ուզում, որ մասնատեն իմ երկիրը, որը ես կառուցել եմ կայսրության փլատակների վրա, և չեմ ուզում, որ սպանեն ազնիվ, կարգապահ մարդկանց, որոնք աշխատել են այդ ուղղությամբ: Դա լյուստրացիա չի լինի, ինչպես ոմանք են ասում: Դա սպանդ կլինի: Եվ այն, ինչ կատարվել է Ուկրաինայում, ծաղիկներ կթվան»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: