գլխավոր Գլխավոր «Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները 24, 32, 33, 46 տարեկան տղամարդիկ են....

«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները 24, 32, 33, 46 տարեկան տղամարդիկ են. ով որքան է վնասվածք ստացել

«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները տեղափոխվել են Երևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

‼️Տուժածները տեղափոխվել են Երևան «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4…

Gepostet von Alina Nikoghosyan am Dienstag, 1. September 2020