գլխավոր Քաղաքականություն Լավրով. Բաքուն և Երևանը շահագրգռված են լարվածության թուլացման հարցում

Լավրով. Բաքուն և Երևանը շահագրգռված են լարվածության թուլացման հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով МГИМО-ի ուսանողների և դասախոսների առջև:

Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը խաղաղվի և վերսկսվեն այն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում», – ասել է նա: