գլխավոր Շոուբիզնես Ասեք, որ շքեղ է. Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային

Ասեք, որ շքեղ է. Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային

Հայտնի դիմահարդար, երգչուհի Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում նոր տեսանյութ է հրապարակել սկանդալային հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Տեսանյութում Գոհարը ցուցադրում է, թե ինչպես է շպարել Օլգային Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխությունից առաջ։

«Մենք Օլգայի հետ շրթներկի նոր թրենդ ենք մտածել։ Այն է՝ փայլերով ընդգծել միայն ստորին շուրթը»,–ասում է Ավետիսյանը։

Օլգան նշում է, որ շատ է հավանել Գոհարի աշխատանքը։

«Ասեք, որ շքեղ է, մենք նոր թրենդ ենք մտածել, ու հիանալի է ստացվել»,– ասում է երգչուհին։