գլխավոր Շոուբիզնես Սոֆի Թերներն ակնարկել է, որ բիսեքսուալ է

Սոֆի Թերներն ակնարկել է, որ բիսեքսուալ է

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները, որը մարմնավորել է Սանսա Սթարկի կերպարը, ակնարկել է, որ բիսեքսուալ է, հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա ամուսնացած դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել, որում ԼԳԲՏ հանրության շրջանում հայտնի արտահայտություն է օգտագործել՝ Time isn’t straight and neither am ( «ժամանակը նատուրալ չէ, ես՝ ևս»)։

Դերասանուհու երկրպագուները կարծել են, որ նա այդ կերպ ակնարկել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։