գլխավոր Գլխավոր Գարիկ Սոնա դուետն այլևս չենք տեսնի՞

Գարիկ Սոնա դուետն այլևս չենք տեսնի՞

Լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանն այլևս հանդես չեն գա միասին: Նույն շշուկների համաձայն Գարիկ և Սոնա դուետի անդամների մեջ տարաձայնություն է եղել:
Լուրի ճշմարտացիությունը պարզելու համար Showbiz.am կայքը կապվեց Գարիկ Պապոյանի հետ, ով չցանկացավ մեկնաբանել այդ շշուկները, իսկ Սոնա Ռուբենյանի հետ կապվել առհասարակ չհաջողվեց: Գարիկ և Սոնա դուետն արդեն մի քանի տարի է, ինչ հայ շոուբիզնեսի ամենասիրված դուետներից մեկն է։ Նրանց «Լուսին» երգը 2018 թվականին կայացած Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Տարվա հիթ»։
Զույգը հայտնի է ոչ միայն իր բարձրաճաշակ ու սիրված կատարումներով, այլ նաև միմյանց հետ շատ ջերմ ու ընկերական վերաբերմունքով։
Անգամ համավարակի տարածման սկզբնական շրջանում, երբ նոր-նոր սկսել էին համերգների արգելքը, Գարիկը երգ էր նվիրել Սոնային ու համերգները կարոտելուն։