գլխավոր Без рубрики 13 մահ մեկ շաբաթում, 271 արտակարգ պատահար

13 մահ մեկ շաբաթում, 271 արտակարգ պատահար

Օգոստոսի 24-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 182 հրդեհի, երկու փլուզման, երկու քարաթափման, մեկ պայթյունի, մեկ ուժեղ քամու, մեկ ջրահեղձման, մեկ որոնողափրկարարական, 12 ինքնասպանության փորձի, 27 օձի հայտնաբերման դեպք, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ինը տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: