գլխավոր Գլխավոր Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի հանդեպ քրգործ է հարուցվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի հանդեպ քրգործ է հարուցվել

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն եւ ապօրինի հարստացմանը։