գլխավոր Տեխնո Պաշտպանիչ դիմակներ օդափոխման հնարավորությամբ՝ LG-ից

Պաշտպանիչ դիմակներ օդափոխման հնարավորությամբ՝ LG-ից

Հարավկորեական LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է օդի մաքրման փոքրիկ սարք, դիմակի տեսքով։

The Verge-ը գրում է, որ PuriCare Wearable Air Purifier յոչվող սաևքը համալրված է երկու հովացման սարքերով, որոնք սնվում են հատուկ մարտկոցից, և փոփոխական երկու օդային ֆիլտրերից։ Ընկերությունում վստահեցնում են, որ ներդրված սենսորները կարգավորում են օդափոխիչները՝ կարգավորելով դրանց աշխատանքի ինտենսիվությունը շնչելու ու արտաշնչելու հետ։

Մարտկոցի ծավալը թույլ է տալիս դրան ութ ժամ անդադար աշխատել։ LG-ում ուղիղ կապ չեն նշել կորոնավիրուսի պանդեմիայի հետ, սակայն այն վստահորեն իր ազդեցությունը թողել է անհատական օդամաքրիչ սարքերի թողարկման գործում։ Ընկերությունում ասում են, որ իրենց սարքը կարող է իդեալական փոխարինիչ դառնալ տանը պատրաստված կամ էլ բժշկական մեկանգամյա օգտագործման դիմակներին։