գլխավոր Տեխնո Ֆիթնես թևնոց Amazon-ից, որը կհասկանա Ձեր էմոցիոնալ վիճակը

Ֆիթնես թևնոց Amazon-ից, որը կհասկանա Ձեր էմոցիոնալ վիճակը

Amazon-ը ներկայացրել է իր առաջին ֆիթնես թևնոցը՝ Halo-ն։ Այն մի շարք անսովոր հնարավորություններ ունի։ Կա նաև համանուն հեռախոսային հավելված, որը նախատեսված է առողջական վիճակի մոնիթորինգի համար։ Այս մասին գրում է Amazon-ը իր պաշտոնական բլոգում։

Ի տարբերություն շուկայում առկա այլ ֆիթնես թևնոցների, Halo-ն դիսփլեյ չունի։ Թևնոցը պարզապես ֆիքսում է տարբեր պարամետրեր իր մեջ ներդրված տվիչների օգնությամբ ու դրանք փոխանցում է սպառողի սմարթֆոնին։ Ստեղծողները հավատացնում են, որ մարտկոցի լիցքը կբավականացնի ավելի քան մեկ շաբաթ։

Halo-ն կարող է հետևել մարդու առողջական վիճակին, նաև քնի մոնիթորինգ է անցկացնում։ Դրանից բացի, հատուկ բարձրախոսի օգնությամբ, թևնոցը մարդու ձայնի տատանումներից կարող է հասկանալ նրա էմոցիոնալ վիճակը։

Hallo հավելվածը պահպանում է բոլոր այդ տվյալները, նաև կարող է հասկանալ ներմաշկային ճարպի քանակը։

Թևնոցի գինը 100 դոլար է, սակայն առաջին գնորդներն այն կստանան զեղչով՝ 65 դոլար, գրում է The Verge-ը։