գլխավոր Տեխնո LG-ն յուրահատուկ սմարթֆոն է թողարկել

LG-ն յուրահատուկ սմարթֆոն է թողարկել

Դեռ գարնանը հայտնվեցին առաջին տեղեկությունները, որ կորեական LG ընկերությունը բավականին յուրօրինակ սմարթֆոն է պատրաստվում թողարկել՝ Wing կոդային անվանմամբ։ Այն համալրված է պտտվող էկրանով, որի տակ թաքնված է ևս մեկ էկրան՝ ավելի փոքր անկյունաչափով։

Հիմա արդեն ցանցում է հայտնվել մի վիդեոհոլովակ, որն առաջին անգամ ցուցադրում է նոր սարքավորումը աշխատանքային վիճակում։ Վերին շրջված էկրանի վրա տեղադրված է նավիգացիոն հավելվածը, իսկ երկրորդ դիսփլեյի վրա երաժշտական նվագարկիչի մենյուն է։ Երբ Ձեզ զանգ կգա, փոքր էկրանի վրա կարող եք պատասխանել զանգին, իսկ ձեր նավիգացիոն ծրագիրը կշարունակի միացված մնալ։