գլխավոր Տեխնո Առաջին անգամ ցուցադրել են iPhone 12-ը աշխատանքային վիճակում

Առաջին անգամ ցուցադրել են iPhone 12-ը աշխատանքային վիճակում

Slashleaks կայքում մի վիդեոհոլովակ է հրապարակվել, որտեղ մեզ առաջին անգամ ցուցադրում են iPhone 12 սմարթֆոնը աշխատանքային վիճակում՝ միացված։

Այս հոլովակում մեզ ցուցադրում են էկրանի, մենյուի ու կարգավորումների մի քանի հնարավորություններ ու տարբերակներ։ Հատկապես լավ է ցուցադրված տեսախցիկի կարգավորումների բաժինը։ Այստեղ պարզ երևում է, որ սպառողները կարող են ամենայն մանրամասնությամբ ու ըստ իրենց ճաշակի կարգավորել տեսախցիկը։ Այն համալրվել է կատարելագործված գիշերային ռեժիմով։ Սպառողները կարող են միացնել ու անջատել լազերային հեռաչափը։