գլխավոր Տեխնո Ինչու՞ է պետք պարբերաբար վերագործարկել (restart) սմարթֆոնը

Ինչու՞ է պետք պարբերաբար վերագործարկել (restart) սմարթֆոնը

Ժամանակակից բջջային հեռախոսները, որոնք աշխատում են Android ՕՀ-ով, մի հետաքրքիր ֆունկցիա ունեն՝ դրանք կարող են վերագործարկվել ձեր ցանկացած պարբերականությամբ։ Կարելի է այնպես կարգավորել, որ սմարթֆոնը վերագործարկվի միայն գիշերը կամ էլ միայն հանգստյան օրերին։

Պլանային վերագործարկման անհրաժեշտությունը

Պլանային վերագործարկումը դա սմարթֆոնի անխափան աշխատանքն ապահովող կարևորագույն գործընթացներից մեկն է։ Ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, դրա շնորհիվ սմարթֆոնի արտադրողականությունն ու արագությունն ավելի է բարելավվում։ Սրանց հետևոթյուն, որ մարտկոցն էլ է բավականին երկար ծառայում։ Վերագործարկման ժամանակ օպերատիվ հիշողությունը դառնում է ներքին հիշողության մի մաս։ Դրա շնորհիվ հեռախոսը մի քանի անգամ ավելի արագ է սկսում աշխատել։

Պլանային վերագործարկումը օգտակար է հեռախոսի համար մի քանի պատճառներով․

. Պարամետրերն ու տարատեսակ գործընթացները վերադասավորվում են, ինչի շնորհիվ լուրջ խնդիրներ չեն առաջանում

․ Այն հավելվածները, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում ու ծանրաբեռնում են պրոցեսորը, ինքնուրույն անջատվում են

․ Օպերատիվ հիշողությունն ամբողջությամբ մաքվրում է

․ Փոխանակաման բուֆերում ավելի շատ ազատ տեղ է մնում

Հաշվի առնելով վերը թվարկված կետերը ստացվում է, որ պլանավորված վերագործարկումն իսկապես գործողությունների օպտիմալ տարբերակ է։