գլխավոր Տեխնո Միջազգային տիեզերակայանում օդի արտահոսք է տեղի ունեցել

Միջազգային տիեզերակայանում օդի արտահոսք է տեղի ունեցել

Միջազգային տիեզերակայանում օդի ոչ մեծ արտահոսք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:

«Արտահոսքի աղբյուրը որոնելու համար առաջիկայում նախատեսվում է մեկուսացնել տիեզերակայանի ամերիկյան հատվածի մոդուլները՝ փակելով դրանց միջև առկա դռները»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ իրավիճակը չի սպառնում կայանի և անձնակազմի անվտանգությանը: Օդի արտահոսքը տիեզերակայանում ավելի ուշ հաստատել են «Ռոսկոսմոսում»: Գերատեսչությունից հայտնել են, որ ուրբաթ անձնակազմը կտեղափոխվի տիեզերակայանի «Զվեզդա» մոդուլ, որպեսզի ստուգումներ իրականացվեն ՆԱՍԱ-ի հատվածի մոդուլներում: Այդ որոշումը կայացվել է ամերիկյան կողմի հետ համատեղ:

Ներկա պահին տիեզերակայանում են գտնվում ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին