գլխավոր Տեխնո Apple-ի շուկայական կապիտալը հատեց 2 տրիլիոնի սահմանը

Apple-ի շուկայական կապիտալը հատեց 2 տրիլիոնի սահմանը

Apple-ը դարձավ ամերիկյան առաջին ընկերութունը, որի շուկայական կապիտալիզացումը անցավ 2 տրիլիոն դոլարը: Նշեմ, որ 1 տրիլիոնի շեմը Apple-ը հաղթահարել էր մոտ 2 տարի առաջ: Այսպիսով 2 տարվա ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացումը աճել է երկու անգամ: 

Աշխարհի մասշտաբով Apple-ը առաջինը չի, որը հաղթահարել է այս շեմը: 2019թ. դա հաջողվել է անել Saudi Aramco նավթային ընկերությանը, սակայն այժմ այս ընկերության կապիտալիզացումը նվազել է:

Այսօր Apple-ի ակցիայի գինը հատել է 467.97$-ը, ինչն էլ թույլ է տվել Apple-ին անցնել 2 տրիլիոնի շեմը: Ակցիաների գների անկումով պայմանավորված կապիտալիզացումը հետագայում կարող է նվազել: