գլխավոր Տեխնո Նոր սմարթֆոն գնելիս անպայման անջատեք այս կարգավորումները

Նոր սմարթֆոն գնելիս անպայման անջատեք այս կարգավորումները

Սմարթֆոն գնելուց անմիջապես հետո չարժե դրա մեջ լցնել տարատեսակ կոնտակտային տվյալներ, հավելվածներ և այլն։ Առաջին հերթին պետք է անջատել բոլոր անպետք ու վտանգավոր կարգավորումները։

Պայծառության ավտոմատ կարգավորում

Սմարթֆոնների մեծամասնությունը համալրված է լուսավորման տվիչով, որը տեղադրված է էկրանի տակ։ Դա թույլ է տալիս Ձեր սարքավորմանը ավտոմատ կերպով կարգավորել էկրանի պայծառությունը, կախված շրջակա լուսավորությունից։ Նման ֆունկցիան կարելի էր անվանել հարմարավետ ու օգտակար, միայն եթե այն նորմալ աշխատեր։ Առաջին հերթին, պայծառությունը հաճախ ավելի շատ է լինում, քան հարկավոր է օգտագործողին։ Երկրորդ հաճախ խնդիրներ են առաջանում պայծառության հաճախակի ու շատ արագ փոփոխությունից, ու ինքնին կարգավորումն էլ խլում է լիցքավորման մեծ մասը։

Գործարանային ծրագրային ապահովում

Ընկերությունները հաճախ հենց գործարանից հեռախոսի մեջ դնում են այնպիսի կարգավորումներ, առանց որոնց էլ սպառողը կարող է գլուխ հանել։ Եթե ուշադիր նայեք, կգտնեք առնվազն 3 նման հավելված, ասենք կիսագովազդային կոնտենտ հենց արտադրողից, կամ էլ Google-ի որևէ արտադրանք։

Անիմացիոն էֆեկտներ

Ավելի հզոր սարքավորման սեփականատերերը կարող են անցնել այս կետի կողքով։ Իսկ եթե խոսքը բյուջետային սմարթֆոնի մասին է, ապա ավելի լավ է տեղ ազատել շատ ավելի կարևոր հավելվածների ու ծրագրերի համար։ Ու թեև էջերի ավտոմատ թերթումը զիլ է նայվում, այն ծանրաբեռնում է սմարթֆոնը։  

Անհատականացված գովազդ

Android-ի սպառողները ավտոմատ կերպով դառնում են Google-ի արտադրանքի սպառող, այդ թվում որոնողական հսկայի գովազդային ցանցերի։ Այն հավելվածները, որտեղ առկա է գովազդի ցուցադրման ֆունկցիա, օգտագործում է ձեր անհատական տվյալները Ձեզ հետաքրքրող գովազդ ցուցադրելու համար։