գլխավոր Տեխնո Ինչպե՞ս խուսափել ինտերնետ գովազդից

Ինչպե՞ս խուսափել ինտերնետ գովազդից

Ամենասարսափելի բանը, որը կարող է հունից հանել սմարթֆոնների օգտատերերին, դա դուրս լողացող գովազդն է։ Ոչ ոք չի սիրում, երբ նրան ընդհատում են գովազդային բլոկներով, որոնք քեզ կպած համոզում են գնել այս կամ այն ապրանքը, կամ ներբեռնել որևէ հավելված։ Շատերն են երազում ձերբազատվել այս խնդրից։ Բարեբախտաբար ելք կա, ու այսօր Ձեզ կպատմենք, թե ինչպես մեկընդմիշտ ազատվել այդ խնդրից։

Բրաուզերում կամ ցանկացած այլ հավելվածոըմ գովազդից ձերբազատվելու ամենահեշտ ճանապարհը հատուկ հավելված տեղադրելն է։ Այն արգելափակում է անցանկալի գովազդային բաներները։ Ամենաաշխատող հավելվածներից մեկը, դա AdAway-ն է։

Այն փոքր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս անցնել սմարթֆոնի ֆայլերի խմբագրմանը։ Սակայն, կարևոր է իմանալ, որ նմանատիպ գործողությունները հենց այնպես չեն տրվում։ Դրա համար դուք պետք է սուպերսպառողի իրավունքներ ձեռք բերել, ինչն իր մեջ հստակ ռիսկեր է պարունակում։ Օրինակ, դուք Ձեր հեռախոսը զրկում է երաշխիքից ու կարող եք վնասել այն։ Այնպես որ այս հավելվածը նախատեսված է բացառապես մեդիագրագետ ու որոշակի տեխնոգիտելիքներ ունեցող սպառողների համար։

Ի դեպ, պաշտոնական օնլայն խանութներում դուք երբեք չեք գտնի AdAway ծրագիրը ու ստիպված եք դիմել կողմնակի աղբյուրներին։

Երբևէ պայքարե՞լ եք ինտերնետ գովազդի դեմ համակարգչում։ Ուրեմն Ձեզ ծանոթ է AdBlock ծրագրային ապահովումը։ Հիմա այն կա գրեթե բոլոր համակարգիչների վրա ու բավականին լավ է գլուխ հանում իր գործից։ Հաշվի առնելով ծրագրի պոպուլյարությունը ծրագրավորողները որոշեցին ստեղծել նաև դրա մոբայլ տարբերակը։

Այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունն ու առավելությունն այն է, որ այն Root-իրավունքներին հասանելիություն չի պահանջում։ Իհարկե, իր ֆունկցիոնալության առումով AdBlock-ը զիջում է իր մրցակիցներին։ Բայց այն մի քանի անգամ ավելի անվտանգ է։

Բայց եթե, այնուամենայնիվ, դուք դեմ չեք սուպերսպառողի իրավունքներ ու հասանելիություն ստանալ, կարելի է փորձել AdFree հավելվածը։ Այն գերազանցում է իր մրցակիցներին այն բանով, որ ունի ինտերֆեյս, ու սպառողները կարիք չունեն անգամ նման հավելվածի աշխատանքի բազային գիտելիքներ ունենալ։ Պարզապես թողարկեք այն ու մնացածն այն կանի ինքնուրույն։