գլխավոր Տեխնո Հավելվածներ, որոնք ավիրում են Ձեր սմարթֆոնը

Հավելվածներ, որոնք ավիրում են Ձեր սմարթֆոնը

Շատ օգտատերեր հաճախ իրենց սմարթֆոններում բախվում են տարատեսակ խնդիրների հետ։ Դա կլինի մարտկոցի արագ լիցքավորումը կամ օպերատիվ հիշողության սպառվելը։ Այստեղ խնդիրը կարող է անպետք հավելվածներում լինել։ Ու խոսքը վիրուսների մասին չէ, այլ շատ պոպուլյար ծրագրերի, որոնք օգտատերերը իրենք են տեղադրում իրենց սմարթֆոններում։ Մենք Ձեզ կթվարկենք ամենավտանգավոր հավելվածները, որոնք կարող են միայն վնասել Ձեր հեռախոսին։

Առաջին հերթին խոսքն այն հավելվածների մասին է, որոնք նախատեսված են հեռախոսի հիշողությունը մաքրելու համար։ Տեսականերոն, դրանք սմարթֆոնից ջնջում են թվային աղբը, սակայն իրականում , վնասելուց բացի, ուրիշ ոչնչի ունակ չեն։

Ցավոք, նման հավելվածների աշխատանքի համար չափից շատ մեծ հիշողության ծավալ է պահանջվում, ու արդյունքում սմարթֆոնը սկսում է կախել։ Բացի ա, սմարթֆոնը մաքրելու համար ընդհանրապես պետք չէ կողմնակի ոչ մի սոֆթ, որոնք ահռելի տեղ են զբաղեցնում է միշտ ֆոնային ռեժիմում են։ Դուք կարող եք մտնել ցանկացած հավելվածի կարգավորումներն ու այնտեղից ջնջել քեշ ֆայլերը։ Դա լիովին բավարար է հեռախոսն աղբից մաքրելու համար։

Նմանատիպ բոլոր հավելյալ ծրագրերը, դրանք ոչ ավելին են, քան մարքեթինգային հնարքներ, որոնց միջոցով գովազդատուները փող են աշխատում։

Հաճախ ծրագրավորողները հայտարարում են, որ իրենց հավելվածները թույլ են տալիս մարտկոցներին ավելի երկար աշխատել։ Իսկ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Իհարկե, կան նաև գործարանային ծրագրեր, հենց արտադրողներից, որոնք նախատեսված են էներգախնայողության համար։ Դրանցից վախենալու կարիք չկա, բայց այ կողմնակի հավելվածները հեչ խորհուրդ չի տրվում։

Դա իհարկե շատ բարդ է, բայց ավելի լավ կլինի, որ սմարթֆոնից ջնջեք սոցիալական ցանցերի բոլոր հավելվածները։ Դրանք մշտապես ծանուցումներ են ուղարկում, հենց Ձեր ընկերը գրում է Ձեզ կամ ասենք որոշակի ակտիվություն է ցուցաբերում։ Խնդիրը հնարավոր է լուծել միայն մի ձևով՝ սոցիալական ցանցեր մտնել բարուզերի օգնությամբ, այն էլ ոչ բոլորի, միայն այն բրաուզերի, որը հենց գործարանից առկա է Ձեր սմարթֆոնում։ Այդպես դուք կխնայեք Ձեր ինտերնետ տրաֆիկը, իսկ անվերջանալի ծանուցումները Ձեզ չեն նյարդայնացնի։

Շատերը կարծում են, որ սմարթֆոնի վրա պարտադիր պետք է լինի հակավիրուսային ծրագիր։ Բայց գաղտնիք բացեմ։ Տեխնոլոգիաները հիմա հասել են այնպիսի աստիճանի, որ հենց այնպես ոչ մի սմարթֆոն վիրուսով չի վարակվի։ Ձեր սմարթֆոնի իզոլացված միջավայրը թույլ չի տա վիրուսին ներթափանցել Ձեր սմարթֆոնի մեջ։ Միակ տարբերակը, որ կարող եք վիրուսով վարակել սմարթֆոնը, դա արդեն վարակված հիշողության կրիչը դնելն է սմարթֆոնի մեջ։ Ու եթե արդեն վարակվել եք, ոչ մի հակավիրուսային ծրագիր չի օգնի։