գլխավոր Իրադարձային Առաջ` դեպի անցյալ. լեհ զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս` ինչ անել և ինչ...

Առաջ` դեպի անցյալ. լեհ զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս` ինչ անել և ինչ տեսնել Հայաստանում. Lenta.ru-ի անդրադարձը (լուսանկարներ)

Երբևէ Հայաստան այցելով` զբոսաշրջիկների մոտ այդ երկիրն անխուսափելիորեն մտազուգորդվում է տոնի հետ: Ժպտադեմ բնակիչներ, որոնք վայրկյանապես քեզ ընդունում են հարազատի պես, կոլորիտային ճարտարապետություն և հնագույն վանքեր, հարուստ պատմություն, երևակայությունը ցնցող բնապատկերներ, «գետերով հոսող կոնյակ» և ամենահամեղ քաղցրավենիքը. այս ամենը մեկ երկրի մասին է:

Ինչպես ասում են զբոսաշրջիկներից շատերը, այս երկրում քեզ զգում ես ինչպես տանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` ներկայացնելով, թե ինչ կարող են անել ճանապարհորդները Հայաաստանում:

Համտեսներ

Լեհ զբոսաշրջիկներից երկուսը, որոնք այցելել են Հայաստան, պատմել են «Արարատ» և «Նոյ» գործարաններ կատարած իրենց այցելության մասին: «Հենց որ հատեցինք գործարանի շեմը, մեզ անմիջապես գրավեց կոնյակի բույրը: Մեզ ցույց են տվել հանրահայտ մառանները, մանրամասն պատմել են գինեգործական մշակույթի մասին` սկսած խաղողի տունկերի համար հողի ընտրությունից: Ահա կոնյակը, որն ըմպել են Յալթայի համաժողովում: Իսկ սա 50 տոկոսանոց «Դվին»-ն է, որը սիրում էր Ուինսթոն Չերչիլը: Հաջողվել է տեսնել «աշխարհի տակառը», որը տեղադրել են 2001 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի առթիվ»,- պատմել են զբոսաշրջիկներն «Արարատ» կատարած այցից հետո:

Առաջ` դեպի անցյալ

Այնուհետև Վազգեն անունով տաքսիստը մեզ հասցրեց մայրաքաղաքի կենտրոն: Երևանը ավելի հին է, քանի Հռոմն ու Աթենքը:Հենց այդ պատճառով է այստեղ երբեմն թվում, որ հայտնվել ես անցյալում: Քաղաքը կազմված է բազմաթիվ կոնտրաստներից. այստեղ կա և՛ գեղեցիկ կենտրոն, որտեղ ամեն քայլափոխին ցայտաղբյուրներ են հանդիպում, և՛ բավականին աղքատ թաղամասեր:

Էքսկուրսիաների ժամանակը

Հասկանալու համար, թե ինչպես է զարգացել երկիրը, պետք է այցելել Մատենադարան, որի մուտքի մոտ տեղադրված է հայկական գրի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանը: Թանգարանում ավելի քան 17 000 հնագույն ձեռագիր և ավելի քան 100 000 արխիվային փաստաթուղթ է պահվում:

Բարի գալուստ հայկական ծով

Այդպես տեղի բնակիչներն անվանում են Սևանա լիճը, որն ամենամեծն է Կովկասում: Հայերը շատ են հպարտանում նաև, որ առաջին քրիստոնյա ազգն են: Ուխտավորն են ամենից շատ ուղևորվում են Տաթևի վանական համալիր, որի մոտակայքում գտնվում է նաև «Տաթևի թևեր» ռեկորդակիր ճոպանուղին: