գլխավոր Տեխնո Գրեթե նոր խոսք սմարթֆոնների շուկայում

Գրեթե նոր խոսք սմարթֆոնների շուկայում

TECNO Mobile-ը շուկայում հայտնվեց 2006 թվականին Հոնկոնգում, իսկ ավելի ուշ դարձավ  Transsion Holdings ընկերության դուստր կազմակերպություն։

Բավականին երկար ժամանակ TECNO սնարթֆոնները վաճառվում էին Աֆրիկայում, իսկ 2016-ից արդեն Հնդկաստանում, Նիգերիայում, Քենիայում, Գանայում և Ուգանդայում։ 2018-ից էլ բրենդը մտավ ռուսական շուկա։

TECNO Mobile-ը թեև լայն հանրությանը քիչ է հայտնի, սակայն մատակարարման ծավալներով մտնում է աշխարհի լավագույն տասնյակի մեջ։ Ու դա հասկանալի է, քանի որ ընկերությունը ստեղծում է բավականին լավ բնութագրիչներով ու հարմար գնով սմարթֆոններ, ինչն էլ ուղիղ ազդում է նրանց պոպուլյարության վրա, հատկապես այն շուկաներում, որտեղ վճարունակությունը մեղմ ասած բարձր չէ։

Հիմա էլ ռուսական շուկայում է հայտնվել ընկերության միանգամից վեց մոդելի սմարթֆոն։ Դրանք են․

■ CAMON 15
■ CAMON 15 Pro
■ CAMON 15 Air
■ Pouvoir 4
■ Spark 5
■ Spark 5 Air

15-րդ սերիայի CAMON սմարթֆոններում միանգամից 4 հիմնական տեսախցիկ կա, առավելագույն՝ 48 ՄՊ թողունակությամբ։ Պրոցեսորը ութմիջուկանի է, մարտկոցը՝ հզոր։ Այս շարքը կարելի է անվանել ֆլագման։

CAMON 15 Pro-ի գլխավոր առանձնահատկությունը շարժական սելֆի տեսախցիկն է։ Այն չի տեղադրված էկրանի վրա, այլ, անհրաժեշտության դեպքում, դուրս է գալիս կորպուսից։ Հզորությունը՝ 32Մպ։

Իրականում CAMON 15 Pro-ն առաջին բլոգերական սմարթֆոնն է, որն ունի կարճ հոլովակներ նկարահանելու ֆունկցիա և շատ հարմար է TikTok-ի Instagram-ի համար կարճ հոլովակներ նկարելու համար։