գլխավոր Տեխնո Ինքնավար հեծանիվ ամերիկացիներից

Ինքնավար հեծանիվ ամերիկացիներից

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների մի խումբ ներկայացրել է մի հեծանիվի նախատիպ, որն ունակ է ինքնութրույն երթևեկել։ Ստեղծողների մտահղացումը հետևյալն է, որ այն կարող է հիանալի տարբերակ լինել վարձույթով հեծանիվներ տվող ընկերությունների համար։ Հաճախորդները կարող են նշել կետը և հեծանիվն ինքնուրույն կմոտենա նրանց։

Ինչպես գրում է N+1-ը, նախագծի հիմքում ընկած է ամենասովորական ծալովի հեծանիվը։ Նախագծման ժամանակ ինժեներներն առանձնացրել են թափքի հետևի եռանկյունին և այնտեղ մեկի փոխարեն երկու ակ են դրել։ Թափքի կողային հատվածները կարող են շարժվել և անիվները հեռացնել իրարից՝ վերածելով սովորական հեծանիվը եռանիվի։ Հեծանիվը համալրել են երկու շարժիչներով և ղեկավարման բլոկով։

Հեծանիվն առանց հեծանվորդի դռևս տեղաշարժվում է բացառապես օպերատորի օգնությամբ։ Դեմոստրացիոն հոլովակը ցույց է տալիս, թե  ապագայում ինչ տեսք կարող է ունենալ նման հածանիօվի պատվերը։